Մարտի 3 - ին գրողների միջազգային օրվա կապակցությամբ Ջերմուկի քաղաքային գրադարանը կլոր սեղանի շուրջ էր հրավիրել համայնքի ստեղծագործ հեղինակներին: Ներկա էին Ատոմ Ավետիսյանը, Ռուբեն Մարկոսյանը, Ալիսա Ամիրջանյանը, Վարդգես Խանոյանը, Արամ Հարությունյանը, Սուսաննա Թադևոսյանը և Վարդուհի Բագրատյանը, երիտասարդական կենտրոնի տնօրեն Սյուզաննա Ավետիսյանը: Ընթերցասրահի տեսանելի մասում ձևավորված էր ցուցադրություն «ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ» խորագրի ներքո, ներկայացված էին Ա. Ավետիսյանի, Վ. Խանոյանի, Վ. Զոհրաբյանի, Հ. Ավագյանի, Ա. Հարությունյանի և Զ. Սարգսյանի ստեղծագործություններով հրատարակված գրքերը, ինչպես նաև գրական-գեղարվեստական այն ամսագրերը և պարբերականները, որոնցում տարբեր տարիներին տպագրվել են Ա. Ամիրջանյանի, Վ. Զոհրաբյանի, Ռ. Մարկոսյանի, Վ. Խանոյանի գրական ստեղծագործությունները: Ողջույնի և շնորհավորանքի խոսք հղեց գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանը: Հանդիպման առաջին փուլն անցավ բարեմաղթանքների ջերմ մթնոլորտում, որից հետո հյուրերից յուրաքանչյուրն իր սրտի խոսքն ասաց օրվա խորհրդի հետ կապված: Նրանք համառոտ պատմեցին իրենց ստեղծագործական ձեռքբերումների մասին: Ռ. Մարկոսյանը և Զ. Սարգսյանը առաջարկեցին Ջերմուկի քաղաքային գրադարանին կից ստեղծել գրական ակումբ: Այս առաջարկը արժանացավ բոլորի հավանությանը: Ջերմուկի բնակիչների կողմից օգտագործվող բարբառների բառացանկ և վայոցձորյան կատակների ժողովածու կազմելու առաջարկով հանդես եկավ Զ. Սարգսյանը: Քննարկումների արդյունքում որոշվեց նաև Ֆեյսբուք ինտերնետային ցանցում «Ջերմուկի գրական ակումբ» անվամբ խումբ ստեղծել և այնտեղ պարբերաբար տեղադրել իրենց ստեղծագործությունները, որը կնպաստի ընթերցողների կողմից մեր հեղինակների ավելի լավ ճանաչմանը և հասանելի դառնալուն:
Այսօր արդեն բացվել է https://web.facebook.com/groups/174412503346395/ ինտերնետային հարթակը: Այն ավելի լայն հնարավորություն կստեղծի հեղինակների աշխատանքներին ծանոթանալու, մեկնաբանելու և քննարկելու առումով: Այնուհետև իրենց մի քանի ստեղծագործությունները ընթերցեցին Վարդուհի Բագրատյանը և Սուսաննա Թադևոսյանը : Հեղինակներ Վ. Խանոյանը և Ա. Ավետիսյանը իրենց ցանկությունն ու աջակցությունը հայտնեցին Ջերմուկի երիտասարդ ստեղծագործողներին՝ տարբեր ամսագրերում և գրական ժողովածուներում տպագրվելու հնարավորություններ ստեղծելու գործում:
Գնդևազից՝ Արամ Հարությունյանը կարևորեց նաև Վայոց Ձորի տեղանունների ճիշտ օգտագործման հարցը՝ օտար անվանումներից անցնելով հայկականի: Նախկինում աշխարհագրական շատ հասկացություններ հիմնականում թուրքական անվանումներ են ունեցել, սակայն այսօր կարելի է հայկականացնել:
Գրադարանի հյուրերը միմյաց հրաժեշտ տվեցին նորից հանդիպելու մեծ ցանկությամբ:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն