Այսօր գրադարանավարի օրն է: Ջերմուկի քաղաքային գրադարանում այդ առիթով տոնական միջոցառում էր: Արդեն ավանդաբար, այս օրը քաղաքի դպրոցների 2-րդ դասարանների ընթերցասեր երեխաները իրենց դասվարների ու ծնողների ուղեկցությամբ այցելեցին գրադարան ոչ միայն շնորհավորելու գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, այլև գրանցվելու որպես ընթերցողներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակը: Հյուրերին ողջունեց գրադարանի տնօրեն տիկին Զ. Սարգսյանը և պատմեց գրադարանի դերի ու նշանակության, հնարավորությունների, նոր ստացված գրքերի, գրադարանի կայք էջի և ֆեյբուքյան էջի մասին, հորդորեց ավելի հաճախ լինել գրադարանում, խնամքով վարվել գրքերի հետ և այլն: Երեխաները արտասանեցին գիրքը գովերգող բանաստեղծություններ: Այնուհետև երեխաներից և ծնողներից նրանք, որոնք մինչ այդ գրադարանի ընթերցողներ չէին՝ մոտեցան ցուցադրված գրքերին, ընտրեցին իրենց դուր եկած ու հետաքրքրած գրքերը և գրանցվեցին որպես ընթերցողներ: Ծնողները, դասվարներ Ն. Հարությունյանը և Ա. Օհանջանյանը իրենց գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեցին գրադարանավարներ Հ. Սահակյանին, Ա. Հակոբյանին և Ռ. Ավագյանին նրանց հոգատար ու բարեհաճ վերաբերմունքի համար: Նոր գրքերից ընտրություն կատարեցին նաև ուսուցիչները:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ նույնպես գրադարանի կոլեկտիվին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով շնորհավորական ուղերձ և նվերներ էր հղել համայնքի ղեկավար պարոն Վ. Հովհաննիսյանը:
7-ը հոկտեմբերի 2018 թ.
Մեկնաբանություն