Սեպտեմբերի 22-ին գրադարան այցելեցին <<Զատիկ>> մանկապարտեզի միջին /բ/ խմբի երեխաները դաստիարակչուհիներ ընկեր Աննայի և ընկեր Քրիստինեի ուղեկցությամբ: Նպատակն էր երեխաներին բաց դասի շրջանակում ծանոթացնել իրենց սիրելի հեքիաթագիրների ստեղծագործություններին: Նրանք շրջայց կատարեցին գրադարանում, ծանոթացան գրքից օգտվելու կանոններին: Գրադարանի աշխատակից Ռոզա Ավագյանը երեխաներին մանրամասն բացատրեց գրքի հետ շփման ձևերը, խորհուրդ տվեց խնամքով թերթել էջերը, չպատռել և սիրել գիրքը: Այնուհետև նրանց համար ընթերցեց Հովհ. Թումանյանի <<Ուլիկ>> հեքիաթը և մեկնաբանեց, թե ինչ է սովորեցնում այդ հեքիաթը: Քանի որ առաջին անգամ էին երեխաները եկել գրադարան, դաստիարակչուհին անակնկալ էլ պատրաստել նրանց համար ՝ իր հետ բերելով և նրանց նվիրելով <<Ներկի՛ր ինքդ>> տետրեր: Փոքրիկները տպավորված հեռացան գրադարանից:
Մեկնաբանություն