<<Զատիկ>> մանկապարտեզի ավագ խումբը գրադարանում 27.09.2018թ.

 Այս անգամ մեզ այցելեցին <<Զատիկ>> մանկապարտեզի ավագ խմբի երեխաները դաստիրակչուհի ընկեր Եվայի և ընկեր Տաթևի ուղեկցությամբ: Նրանք ծանոթացան գրադարանային հավաքածույին և ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Գրադարանավարուհիները մեծ սիրով երեխաներին բացատրեցին գրքից օգտվելու կանոնները: Գրադարանի աշխատակցուհի Ռոզան երեխաների համար ընթերցեց Հովհ. Թումանյանի <<Սուտասանը>> հեքիաթը և մի քանի հանելուկներ, որոնք նրանք հեշտությամբ գուշակեցին: Այնուհետև փոքրիկները կիսվեցին իրենց երազանքներով և ջերմ մթնոլորտում հրաժեշտ տվեցին աշխատակիցներին՝ որպես հուշ թողնելով փոքրիկ բացիկ հետևյալ տողերով.

Գրքեր, երնե՜կ լինեմ ձեզ պես՝

Օգնե՛մ, հոգնե՛մ օր-օրին,

Միայն հոգուս գանձերն ամբողջ

Տամ բոլորի՜ն, բոլորի՜ն:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

events_details