Հոկտեմբերի 25-ին իրենց նախաձեռնությամբ գրադարան էին այցելել Կեչուտի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները դասվար Անուշ Ավետիսյանի ուղեկցությամբ: Նրանց այստեղ ջերմ ընդունեցին գրադարանի տնօրենն ու աշխատակիցները: Տիկին Սարգսյանը աշակերտներին ծանոթացրեց գրադարանային հավաքածուին, բացատրեց գրադարանից օգտվելու կանոնները և հորդորեց գրքերը խնամքով թերթել ու չպատռել: Այնուհետև աշակերտները ընթերցեցին Հ. Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթը և իրենց բնորոշ անկեղծությամբ ու պարզությամբ մեկնաբանեցին այն: Նրանցից ոմանք դարձան գրադարանի ընթերցողներ: Զ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դասվարին՝ գրադարան այցելելու համար, նշեց, որ շատ կարևոր է ուսուցիչների դերը երեխաներին ընթերցանության մեջ գրավելու հարցում: Այնուհետև իր հեղինակային հեքիաթների գիրքը նվիրեց նրան և ջերմ մթնոլորտում հրաժեշտ տվեց 3-րդ դասարանցիներին:
Մեկնաբանություն