Այսօր Ջերմուկի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ սպասված հանդիպումը «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ 1930 և 1931 ԹՎԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» գրքի հեղինակ Աշոտ Սիմոնյանի հետ: Նախկինում Աշոտ Սիմոնյանը գրել և հրատարակել է «Արփա-Արենին Վայոց ձորի պատմության հոլովույթում» ( 2008 թ.), «Վայոց ձոր, 20-րդ դարի քառուղիներում, 1914-1921 թ.թ.» (2011թ.) գրքերը և այլ մենագրություններ ու հոդվածներ: Երկար տարիների ընթացքում Վայոց ձորի մարզի բնակավայրերի կարևոր և հետաքրքրություն ներկայացնող պատմական իրադարձությունների մասին հավաքած արխիվային նյութերի, ժամանակակիցների անտիպ գրքերից ու հուշագրություններից մեջբերված վկայությունների ու նկարագրությունների, տպագիր գրականությունից կատարված հղումների ու փաստական նյութերի, հայրենական ու արտերկրի հայատառ մամուլում տարբեր տարիներին լույս տեսած հոդվածների, թղթակցությունների, լուսանկարների, այդ ամենի վերաբերյալ անհրաժեշտ ծանոթագրությունների ու պարզաբանումների մեկտեղմամբ նշված գրքերը լցնում-լրացնում են այն բացը, որ կա մարզի նորագույն պատմության արձանագրումների մեջ: Հանդիպմանը ներկա գտնվողներից շատերը Ա. Սիմոնյանի աշխատությունների ուշադիր ընթերցողներն էին և առանձին հարցերի վերաբերյալ լիարժեք պարզաբանումներ ստացան: Գոհունակության ու երախտիքի խոսքեր ասացին Ա. Ավետիսյանը (արմատներով մարզի Խաչիկ գյուղից), Գ. Գրիգորյանը և Մ. Ալեքսանյանը (արմատներով Գնդեվազ գյուղից), Ս. Սարգսյանը և Ս. Մովսիսյանը (արմատներով Հերհեր գյուղից), Հ. Դավթյանը (Կեչուտ գյուղից) և այլն: Հետաքրքիր ու ընդգրկուն էր Աշոտ Սիմոնյանի խոսքը այդպիսի ծավալով ու խորությամբ գործ ձեռնարկելու և իրականացնելու մասին, գործ, որը դեռ շարունակություն է ունենալու. ուսումնասիրությունները, առկա նյութերի մշակումները և դրանց հանրայնացումը կշարունակվի մինչև 1956 թվականի ժամանակաշրջանը, երբ բռնությունները դադարեցին, ավելին՝ սկսվեցին հանիրավի դատապարտվածների գործերի վերաքննությունները և արդարացումները:
Սպասենք հարգարժան Աշոտ Սիմոնյանի նոր գրքերին, իսկ մինչ այդ՝ հարգելի ընթերցողներ, կարող եք գրադարանից ստանալ վերը նշված գրքերը և կարդալ, յուրաքանչյուրիդ ներսի ձայնը անպայման կաղաղակի. թող այլևս երբեք մեր ժողովրդի կյանքում չկրկնվեն մեր հայրերի, մեր պապերի կյանքի տառապանքները և թող մենք, մեր հետագա սերունդները ապրեն համերաշխության, բարության ու սիրո մեջ:
Հ. Գ.
Կարող եք կարդալ նաև՝ http://www.magaghat.am/archives/9884
ԶԵՄՖԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն