ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150 ԱՄՅԱԿԻՆ 21.03.2019 թ.

Մարտի 21-ին Ջերմուկի քաղաքային գրադարան այցելեցին Մաքսիմ Գորկու անվան 4-րդ դասարանի աշակերտները դասվար Մելանյա Գրիգորյանի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր գրադարանային միջավայրում անցկացնել բաց դաս նվիրված Հովհ. Թումանյանի 150 ամյակին: Աշակերտները վարժ և անկաշկանդ ընթերցեցին ու պատմեցին Թումանյանի առավել ուշագրավ նամակները, կատարեցին «Լուսին», «Ախ, ինչ լավ են սարի վրա», «Ամպի տակից ջուր է գալիս» երգերը: Նրանք բարձր տրամադրություն ստեղծեցին գրադարանում, որին միացան նաև գրադարանավարները, նրանց հետ երգելով և գովեստի խոսքեր հղելով: Աշակերտները նաև եղել էին Հովհ. Թումանյանի թանգարանում և հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին: Թանգարանի աստիճանները 54 են, որոնք խորհրդանշում են մեծ գրողի ապրած կյանքի տարիները: Ամենայն հայոց բանաստեղծը իր կյանքի ապրած այդքան կարճ տարիների ընթացքում հասցրել է սերունդներին թողնել գրական մեծ ժառանգություն: Բաց դասի վերջում աշակերտները «Իմ Երևան» երգը նվիրեցին Թումանյանին, քանի որ գրողը շատ է սիրել Երևանը և Թիֆլիսից եկել ու մշտական բնակություն է հաստատել Երևանում: 
Ջերմ մթնոլորտում աշակերտները հեռացան գրադարանից: Նրանց մեծ մասը գրադարանի ընթերցողներն էին, իսկ նրանք ովքեր առաջին անգամ էին եկել գրադարան՝ մեծ ցանկություն հայտնեցին դառնալու գրադարանի ընթերցողներ:

 

Հատված միջոցառումից` https://photos.google.com/share/AF1QipNLudxVCZdNCgCplj583mSL1Ht8IEmlnJshu86ROD1IB6I0ctlEd-bAzEwHDf7eJA/photo/AF1QipPplIgzvRWuTnGU5ePSs6SgmeJJUUpISDHESMrN?key=bHR6Zm84WGplUktzVzg3bVpiZ00xOXlrQXNSVTB3

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

events_details