Այսօր Ջերմուկի քաղաքային գրադարանում ընթերցողների ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցավ ռուս նշանավոր գրող Մ. Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի քննարկումը: Ներկա էին ուսանողներ, բարձր դասարանների աշակերտներ, երգահան և մանկավարժ Ալվարդ Մանդակունյանը, կերպարվեստի վաստակաշատ մանկավարժ, մանկագիր Մարիետա Սահակյանը և այլք: ՀՀ պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Առաքել Առաքելյանը հանդես եկավ հետաքրքիր դիտարկումներով ու մեկնաբանություններով՝ տալով քննարկման մեկնարկը: Սոնա Դավթյանը, Վարդուհի Բագրատյանը, Դիաննա Գազարյանը, և օրվա հյուրերը՝ Մարիետա Սահակյանն ու Ալվարդ Մանդակունյանը յուրովի ներկայացրեցին վեպում առկա գաղափարները, վեպի լեզուն ու ոճը, հեղինակի վարպետությունն ու տաղանդը: Ներկաներից նրանք, ովքեր դեռ չէին կարդացել այդ վեպը՝ միջոցառման ավարտին պահանջեցին և ընթերցելու նպատակով իրենց հետ տարան այն:
Վերջում տիկին Ալվարդ Մանդակունյանը կատարեց սեփական երգերից երկուսը, տիկին Մարիետայի տեքստով ստեղծված «Ատամհատիկ» երգը և գրադարանին նվիրեց իր մանկական երգերի ժողովածուն՝ «Աշնանային երգեր»-ը:
Մեկնաբանություն