ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ 26.08.2019 թ.

Ջերմուկի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ հայտնի ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի <<Փոքրիկ Իշխանը>> վիպակի քննարկումը, որին մասնակցեցին բարձր դասարաննների աշակերտները: Հետաքրքիր մեկնաբանություններով գրքի քննարկումն անցկացրեցին Ստեփանյան Անահիտն ու Առաքել Առաքելյանը` լսելով նաև մյուս ընթերցողների կարծիքները: Անահիտը մեջբերեց վիպակից հետևյալ հատվածը. <<Աստված իմ, ինձ դիտող ու հնարագետ դարձրու, որպեսզի ճիշտ ժամանակին վերցնեմ այն գիտելիքներն ու փորձը, որոնք ինձ հուզում են...>> և խոսեց մարդկային ամենալուսավոր արժանիքների մասին: Իսկ Առաքելը նշեց, որ տարբեր տարիքում գիրքը յուրահատուկ կերպով է ընկալվում քանի որ, այն իր բովանդակությամբ փիլիսոփայական արժեքավոր մտքերի շարան է, որը մարդուն պետք կգա ամբողջ կյանքում: Այն սովորեցնում է ինքնակրթվել, նվիրվել ու սիրել այն <<մոլորակը>>` ասել է թե` միջավայրը, որտեղ ապրում է մարդն ու փորձում ստեղծել իրենը:
Գիրքը պատմություն է փոքրիկ տղայի պարզության, քաջության և բարի սրտի մասին : Հետքարքիր ու յուրովի արտահայտվեցին Դիաննա Ստեփանյանը, Աղավնի Հովհաննիսյանը, Ալվինա Մնացականյանը, Լարիսա Զազյանը: Գրքի քննարկումն ամփոփվեց գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի գեղեցիկ վերլուծություններով և ընթերցողի համար հասկանալի պարզաբանումներով:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

events_details