Գիրք նվիրելու օրը մեր գրադարանում 19.02.2020 թ.

Այսօր գիրք նվիրելու օրն էր: Տարեց-տարի այս տոնը ավելի է արժեվորվում և ավելի շատ մարդկանց է տոնական տրամադրություն պարգևում: Ջերմուկ քաղաքում նույնպես գրքի տոն էր: Դեռ օրեր առաջ քաղաքապետարանը ձեռք էր բերել «Արևիկ» հրատարակչության շատ գրավիչ տպագրությամբ «Հանելուկների զամբյուղ» պատկերազարդ գրքից 100 օրինակ (հեղինակ` Մարիետա Սահակյան): Այսօր դրանք գեղեցիկ փաթեթավորմամբ նվիրվեցին համայնքի դպրոցների 2-րդ դասարանների երեխաներին (Ջերմուկ և Կեչուտ, Գնդեվազ , Կարմրաշեն, Հերհեր գյուղեր): Քաղաքային գրադարանում ընթերցողներին անակնկալ մատուցվեց. օրվա ընթացքում գրադարան այցելած ընթերցողները գրքեր նվեր ստացան: Գրադարանի բարեկամ Գրիշա Գրիգորյանը ինքն էր գրքի նվերով այցելել: Նա գրադարանին նվիրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած «ՆԵՐՍԻՍՅԱՆՑԻՆԵՐ: 1824 - 1924» գիրքը, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը և գոհունակությունը:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

events_details