Գրքի շնորհանդես 06.09.2020թ.

Սեպտեմբերի 6-ին Ջերմուկի քաղաքային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործող, համայնքի բնակչուհի Վարդուհի Բագրատյանի ՝ <<Տար ինձ քեզ հետ դեպ արև...>> անդրանիկ գրքի շնորհանդեսը: Ինչպես գրքի լույս ընծայմանը, այնպես էլ շնորհանդեսի կազմակերպմանը աջակցել և օգնել էր հարգարժան Գոհար Հունանյանը, որը նաև վարեց այն: Բացման խոսքում նա ասաց, որ իրեն դուր են եկել Վարդուհու բանաստեղծությունները, դրանցում գնահատում է հեղինակի պարզությունն ու ազնվությունը, նրա սերը հայրենիքի, բնության, հարազատ միջավայրի ու մարդկանց նկատմամբ: Այնուհետև բարձր դասարանների աշակերտները կարդացին գրքից առանձին բանաստեղծություններ: Գրադարանի տնօրեն տ. Զ. Սարգսյանը շնորհավորելով Վարդուհուն՝ ասաց, որ պոեզիայի ուղին դժվար ուղի է, այն մատչելի է միայն բացառիկ շնորհալիներին և հիշեցրեց սևակյան պատգամը, որ բանաստեղծ է նա, ով նոր խոսք ունի ասելու, ով կարող է գրել ավելի լավ, քան իր նախորդները: Ջերմ շնորհավորանքի խոսքով հանդես եկան Գորկու անվան դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Մելանյա Գրիգորյանը և ուրիշներ: Ներկաները ուշադրությամբ լսեցին Վարդուհու շնորհակալական խոսքը: Վարդուհին նշեց, որ պոեզիայի հանդեպ սերը առաջացել է ուսանողական տարիներին, իր ստեղծագործությունները գրել է մեծ բանաստեղծ Պ. Սևակի ստեղծագործությունների ազդեցությամբ: Ժողովածուն բաղկացած է հետևյալ շարքերից <<Ներդաշնակություն, <<Աստված-հավատ, << Հորս նվեր>>, <<Երգ երգոց>>, <<Նոր էջից>>, <<Սիրո հեղաշրջում>>: <<Երգ երգոց>> շարքի բանաստեղծություններում, եթե Սևակը գովերգում է կնոջը, ապա Վարդուհին գովերգում է պատանուն և լրացնում է Աստվածաշնչյան <<Երգ երգոց>> բաժինը: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

events_details