Հանդիպում գրականագետ Անի Փաշայանի հետ 22.05.2021 թ.

Ջերմուկի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ Վարդգես Դավթյանի և Անի Փաշայանի «Առնետի դարի մայրամուտը» համահեղինակային գրքի լուսաբանումը,  որին ներկա էին Վայոց Ձորի մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ, ստեղծագործող հեղինակներ և ակտիվ ընթերցողներ: 

Գրադարանի տնօրենը հանդես եկավ բացման խոսքով. «Մեզ համար մեծ պատիվ է գրադարանում մեծարգո հյուրերի ընդունելը։ Շնորհավորելով այս գրքի ծնունդը, նշեմ, որ սա շատ լավ առիթ է ծանոթանալու արտերկրում բնակվոր հայազգի գրողներից մեկի՝ հոգեբույժ․ գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, գիտական, գիտահանրամատչելի, գեղարվեստական և հրապարակախոսական բազմաթիվ գրքերի հեղինակ Վարդգես Դավթյանի ստեղծագործական վաստակին։ Նրա և գրականագետ-գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու, խմբագիր, Հայ-ռռւսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Անի Փաշայանի հետ կայացած զրույցները ընթերցվում են առանձնահատուկ հետաքրքրությամբ, քանի որ դրանք ընթանում են գրականության, մտավորականի, մասնավորապես գրողի կերպարի և բնավորության առանձնահատկությունների, գրական երկերի հոգեբանական առանցքների շուրջ»։ Այնուհետև տիկին Անի Փաշայանը ներկայացրեց գիրքը, գրքի կառուցվածքը, արժանիքները, ոճը և այլն։

Գրքի լուսաբանումից հետո ստեղծվեց ջերմ զրույց ներկաների և Անի Փաշայանի միջև: Սկսնակ ստեղծագործողներից Վարդուհի Բագրատյանը արտահայտեց իր հիացմունքը Վարդգես Դավթյանի գրքերի վերաբերյալ, որոնք նա ընթերցել էր վերջին շաբաթներին։ Դրվատանքի խոսքերով ներկայացավ Ջերմուկի կրթահամալիրի ուսուցչուհի Ալիսա Ամիրջանյանը։ Գրականության, գրականագիտության ու գրաքննադատության վերաբերյալ բազմաթիվ հարցեր ուներ գրադարանի ակտիվ ընթերցող, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ, նաև գրական առաջին քայլերն անող Առաքել Առաքելյանը: Այդ հարցերի շուրջ հետաքրքիր քննարկում ծավալվեց նրա և տիկին Փաշայանի միջև։

Միջոցառման ավարտին Ալիսա Ամիրջանյանը իր հեղինակային «Ընդամենը հարյուր...» պատմվածքների և մանրապատումների վերջերս լույս տեսած գրքերը նվիրեց հյուրերին:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

events_details