Պայմանավորվածության համաձայն այսօր գրադարան այցելեցին արցախցի կրտսեր տարիքի երեխաները և մեր ընթերցողները՝ միասին քննարկելու գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեքիաթներից ՝ «Գոռի պատիժը» և «Վարագույրի աղջիկները»:
Աղջիկներից Միլենան, Մարին և Սյուզին գեղեցիկ ու հարուստ բառապաշարով ներկայացրեցին հեքիաթը և մեկնաբանեցին նրա խորհուրդը, որ պետք է խնամքով պահել իրերը, չնախանձել ուրիշներին և պետք չէ լաց լինելով պահանջել այն, ինչ մեծերը հարմար չեն գտնում:
Այնուհետև տղաները ներկայացրեցին «Գոռի պատիժը» հեքիաթը, որտեղ շատ խիստ պատիժ է ստանում Գոռը շրջապատի ճնճղուկներին հալածելու համար , հետո զղջում է ու բարեկամանում նրանց հետ: Հեքիաթը սովորեցնում է , սիրել բնությունը, չվնասել թռչուններին և լինել բարի:
Գրադարանի տնօրենը լսեց երեխաներին և խորհուրդ տվեց, որպեսզի նրանք գրքեր շատ կարդան, քանի որ գրքերը մարդկանց սովորեցնում են բարություն, զարգացնում են բառապաշարը և մտահորիզոնը, դարձնում բանիմաց: Նշեց, որ բոլոր մարդկային արժանիքները ձևավորվում են գիրք կարդալով:
Հանդիպումն ավարտվեց ջերմ մթնոլորտում: Երեխաները ոգևորությամբ ընտրեցին գրքեր՝ մյուս քննարկաման համար:
Մեկնաբանություն