«Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառման շրջանակներում ապրիլի 16-ից 23-ը Ջերմուկի քաղաքային գրադարանն աչքի ընկավ միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակով և ակտիվությամբ: Մեծն Եղեռնի զոհերի հիշատակին ընդառաջ գնալով` ապրիլի 16-ին ընթերցողների մասնակցությամբ անցկացվեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» գրքի քննարկումը: Հնչեցին սևակյան սռտառուչ տողերը, պատմվեց մեծ գրողի կյանքից : Ապրիլի 19-ին ընթերցողների ցանկությամբ կազմակերպվեց Թումանյանական փոքրիկ ցերեկույթ: 6-րդ դասարանի աշակերտուհի Նանե Եղիազարյանի երգեցողությամբ ընթերցողները վայելեցին Հ.Թումանյանի «Ախթամար» լեգենդի կատարումը: Հնչեցին Թումանյանի քառյակներն ու մեկնաբանվեցին:
Միջոցառման շաբաթն ամփոփվեց անակնկալներով: Կազմակերպվեց գրադարանի տնօրեն՝ տկն. Զ.Սարգսյանի հեղինակային հեքիաթների ընթերցանություն: Ապրիլի 21-ին 6-րդ դասարանի երեխաների համար ընթերցվեցին «Խոսող գաթաները» ու «Վարագույրի աղջիկները» հեքիաթները, իսկ ապրիլի 22-ին տնօրենի հրավերով փոքրիկ այց-էքսկուրսիա կատարեցին Ջերմուկի «Զատիկ» մանկապարտեզի ավարտական խմբի սաները, ուստի շատ լավ առիթ էր նրանց գրքին, մայրենի լեզվին, հայտնի մանկագիրներին ու մայրիկների պատմած հեքիաթների հերոսներին ծանոթացնելու համար: Փոքրիկների համար ընթերցվեց հերթական հեղինակային՝ «Առանց ականջների տղան» հեքիաթը, որը հիացմունք պարգևեց թե՛ երեխաներին, և թե՛դաստիարակչուհիներին: Հեքիաթն ուսուցանում էր սիրել շրջակա միջավայի ծառերն ու թփերն, անօգնական ճնճղուկներին ու կենդանինեերին:
Մեկնաբանություն