Մայրենիի օրը ` համայնքային գրադարանում 21.02.2014 թ.

Գարունդ հայերեն է գալիս, ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ, հավքերդ երգում են հայերեն…

Մայրենի լեզվի միջազգային օրը կարևորեցին և հիշարժան դարձրեցին Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները`այցելելով քաղաքային գրադարան:Հարուստ գրակնությունն ու գրադարանավարների ջերմությունը տրամադրեց աշակերտներին հիշելու և արտասանելու ոսկեղենիկ մայրենի լեզուն գովերգող բանաստեղծություններ, հնչեցնելու ասույթներ, խրատական ասացվածքներ ,որոնց տրվեցին հետաքրքիր և յուրօրինակ մեկնաբանություններ: Իսկ դասղեկները փորձեցին մայրենի լեզվի նկատմամբ սեր ու պատկառանք բորբոքել նոր սերնդի սրտում և հորդորեցին ավելի գեղեցիկ խոսել , զերծ մնալ օտարամուտ խոսքի ազդեցությունից, մայրենի լեզվի զուլալ ակունքները պղտորող «փողոցային ժարգոնից»` մշտապես մտքում պահելով Մ. Մաշտոցի սխրալի նվիրումը:Իսկ գրադարանի տնօրեն տկն. Գ.Թադևոսյանը հավելեց. «Ընթերցանությամբ լցնել յուրաքանչյուր օրը և դրանով հարստացնել բառապաշարն ու անաղարտ պահել մեր հայոց լեզուն»: Այցը գրադարան նշանակալի դարձավ աշակերտներից շատերի կյանքում , որովհետև նրանք դարձան գրադարանի ընթերցողներ ` մշտապես կապվելով գրքի հետ:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

events_details