Հոկտեմբերի 7-ին՝ գրադարանավարի օրվա առթիվ, Ջերմուկի քաղաքային գրադարանում տոնական մթնոլորտ էր տիրում: Միջոցառման շրջանակներում գրադարանավարուհիներին ողջունելու էին եկել Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները և մի խումբ ուսուցիչներ: Արշակ Դարբնու և Մխիթար Գոշի առակների բեմականացմամբ աշակերտները բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին: Ուսուցչուհիների օգնությամբ երեխաները ծանոթացան ցուցադրության դրված գրքերին և ինքնուրույն ընտրությամբ առանձին տեքստերից փոքրիկ հատվածներ ընթերցեցին: Այնուհետև գրադարանի տնօրեն տիկին Զեմֆիրա Սարգսյանը ողջունեց աշակերտներին և հորդորեց նրանց, որպեսզի դառնան գրադարանի մշտական այցելուներ, բարեկամաբար վերաբերվեն գրքերին, քանի որ գրքերը նրանց սովորեցնում են ավելի բարի և խելացի լինել, տալիս են գիտելիքներ, նպաստում ինքնակրթությանը և բովանդակալից դարձնում կյանքը:
Միջոցառման ավարտին հյուրերի ներկայությամբ գովասանքի ու երախտիքի խոսքեր հնչեցին գրդարանավարների հասցեին և իրեց երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Ջերմուկի քաղաքապետի կողմից շնորհակալագրերով ու նվերներներով խրախուսվեցին Անահիտ Հակոբյանը և Հասմիկ Սահակյանը:
Մեկնաբանություն