Հոկտեմբերի 14-ին Ջերմուկի քաղաքային գրադարանի հյուրերն էին Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 4-ի ա և բ դասարանների աշակերտները: Առակների գեղեցիկ մեկնաբանության և բեմականացման համար նրանք ընտրել էին իրենց համար ամենահոգեհարազատ վայրը ` գրադարանը: Դասղեկ Մելանյա Գրիգորյանի ղեկավարությամբ 4-ի Ա դասարանի սաները նախապատրաստել էին Վարդան Այգեկցու «Այրի կինն ու որդին» և Եզոպոսի «Ճամփորդները» առակները: Բեմական գեղեցիկ հագուստներով ու իրենց դերասանական խաղով աշակերտները ջերմ մթնոլորտ ստեղծեցին ներկաների համար: Այնուհետև ելույթ ունեցան 4-ի Բ դասարանի աշակերտները: Դասղեկ Իրինա Սողոմոնյանի ղեկավարությամբ նրանք ներկայացրեցին «Արժանի պատիժը» առակը, որը սովորեցնում էր ազնիվ լինել ու շիտակ բոլոր գործերում: 4-ի բ դասարանի աշակերտները իրենց ձեռքով պատրաստված թղթե աղավնիներ նվիրեցին ներկաներին ի նշան համերաշխության և խաղաղության:
Միջոցառման ավարտին փոքրիկ խաղ -մրցույթ կազմակերպվեց գրադարանավարների և դպրոցականների միջև: Դպրոցականները հանելուկներ առռաջարկեցին , որպեսզի գրադարանավարները գուշակեն: Արդյունքում հաղթեցին աշակերտները: Գրադարանի տնօրեն տիկին Զեմֆիրա Սարգսյանը ողջունեց աշակերտներին և որպես խրախուսանք յուրաքանչյուր դասարանի մեկական շնորհալի աշակերտի մանկական գիրք նվիրեց:
Մեկնաբանություն