Գրադարանը ձեռք է բերել գրող, հրապարակախոս, ՀԳՄ նախագահության անդամ, ԱՄՆ-ի հայ գրողների միության պատվավոր անդամ, ՍՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միությունների անդամ Վրեժ Սարուխանյանի «Իմ սիրտը հայ է», «Տագնապներ» , «Տարոնականչ», «Հայրենականչ», «Էրգրականչ», «Незатвухаюший кошмар» գրքերը.
Իմ սիրտը հայ է։ Եր., Լուսակն, 2017, 64 էջ: Իրապատում-պատմվածք թարգմանված 7 լեզուներով, որտեղ ներկայացված են 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում կատարված հայոց ցեղասպանության առանձին դրվագներ:
Տագնապներ։ Եր., Լուսակն, 2019, 164 էջ: Ժողովածուում ընդգրկված բանաստեղծությունները հայրենիքին, սիրուն, բնաությանը և մարդուն ձոնված զգացմունքային սրտխփոցներ են:
Տարոնականչ։ Եր., Լուսակն, 2019, 168 էջ : Պատմվածքների հերոսները հին ու նոր գոյապայքարի ֆիդայի- զինվորներն են, քարանձավներում ու արյունոտ ճամփեքին գաղթական ռանչպարները: Ամենածանր վիճակում էլ նրանք չեն կորցնում հոգու վեհությունը, մարդկային բարձր արժեքները՝ հույսի ու հավատի խանձարուրում փայփայելով վրեժի զգացումը:
Հայրենականչ։ Երևան., Լուսակն, 2018, 136 էջ: Իրապատում այս գիրքը ցեղասպանության կոնկրետ վավերագրեր են, երկրորդ բաժնում կան նաև պատմվածքներ առօրյա կյանքից՝ սիրուց ու կարոտից, խանդից ու ներումից, չարից ու բարուց և այլն:
Էրգրականչ։ Եր., Լուսակն, 2018 թ., 156 էջ։ Գրքում Հայոց Մեծ Եղեռնի արյունոտ դրվագներից են, որոնք թեև խոցել և վերքոտել են մեր ժողովրդի սիրտը, բայց չեն սպանել հոգին: Էրգրականչը վերքոտ սրտի վրեժով լի մռունչ է…
Незатвухаюший кошмар․ Ер.,Лусакн, 2018., 108 с. Рассказы книги написаны на основе действительных событий, перескказанных очевидцами. Османская Турция только в 1915 году зверски уничтожила около полутора миллионов армян, сотни тысяч были депортированы Дер Зор и в другие пустыни.
Մեկնաբանություն