ԲԱՐՈՒԹՅԱՄԲ ԼԻ ԳՐՔԵՐ ՝ կրտսեր դպրոցական տարիքի ընթերցողների համար 26.03.2021 թ.

 

✍ Զեմֆիրա Սարգսյան - Հեքիաթներ -«Կոլլաժ» հրատ., 2013. -72 էջ

Հեքիաթները յուրահատուկ են իրենց ասելիքով: Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ: Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և միշտ էլ ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով:

✍ Ջաքսին Վուդսոն – Ամեն բարություն, -Եր.: «Արևիկ» 2019. -32 էջ

Հեքիաթը պատմում է մի աղջկա՝ Մայայի մասին, ով տեղափոխվելով նոր դպրոց՝ ուզում էր ձեռք բերել ընկերներ, սակայն ոչ ոք նրա հետ չէր ուզում խաղալ: Երբ ուսուցչուհին դաս է անցկացնում այն մասին, թե ինչպես ամեն բարի գործ կարող է փոխել աշխարհը: Այդ ժամանակ Քլոեն հասկանում է, որ սխալ է վարվել Մայայի հետ և երբ ուզում է խաղալ նրա հետ պարզվում է՝ նրանց ընտանիքը տեղափոխվել է ուրիշ քաղաք: Քլոեն ցավ է ապրում, որ կորցրել է բարություն անելու իր հնարավորությունը և հասկանում, թե որտեղ է թաքնված բարությունը:

✍ Սիլվերսթին Շել . - Անձնվեր ծառը: /արձակ/ -Եր.: «Արևիկ», 2017. -56 էջ

Գիրքն անձնվեր ծառի և փոքրիկ տղայի մասին հրաշալի պատմություն է, որը սովորեցնում է ծնողի և զավակի, մայր բնության և մարդու միջև անշահախնդիր սիրո, բարեկամության և հավատարմության գաղափարը: Այն բարոյական ուղերձ է 1-99 տարեկան ընթերցողի համար:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details