ՈՒՐԱԽ ՀԱՆԴԻՊՈՒՄ 😊 06.04.2021 թ.

Ամեն տարի ապրիլի 2-ը նշվում է որպես մանկական գրքի միջազգային օր, որին հաջորդում է մանկական գրքի շաբաթը։ Այդ առիթով այսօր քաղաքային գրադարան էինք հրավիրել Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի 2-րդ դասարանի աշակերտներին` դասվար Մելանյա Գրիգորյանի և ծնողների ուղեկցությամբ: Գրադարանի աշխատակից Ռոզա Ավագյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց Անդերսենի կյանքը և նրա հրաշալի հեքիաթները։ Այնուհետև ստեղծվեց ջերմ զրույց գրադարանի տնօրենի և երեխաների միջև: Այստեղ տնօրեն Զեմֆիրա Սարգսյանը հանդես եկավ որպես մանկագիր և երեխաներին ներկայացրեց իր մանկական բանաստեղծությունների և հեքիաթների գրքերը: Պատմեց, թե ինչպես են ստեղծվել իր հեքիաթները: Նեկայացնելով հեքիաթները՝ երեխաներին բացատրեց դրանց ճանաչողական, ուսուցողական և դաստիարակչական իմաստը: Նրանցից շատերը կարդացել էին և կիսվեցին իրենց տպավորություններով: Տիկին Սարգսյանը ընթերցեց իր բանաստեղծություններից մի քնիսը․ <<Մարիան ու Աննան>>, <<Ես, ամառը, Ջերմուկը>>, <<Փնթի, ծույլիկ Սենիկ ու Բենիկ>>, «Դպրոցից տուն եկան երկու քույրեր» և այլն։ Յուրաքանչյուր ընթերցումից հետո երեխաները մեծ ոգևորությամբ մեկնաբանում էին, թե ինչ է սովորեցնում տվյալ բանաստեղծությունը: Այնուհետև նրանք հանդես եկան իրենց գեղեցիկ երգով: Հանդիպումն ացավ ջերմ մթոլորտում: Երեխաները ծանոթացան նաև գրադարանից օգտվելու կանոններին և գրադարանային հավաքածուին: Նրանցից շատերը գրանցվեցին ու դարձան գրադարանի ընթերցողներ: Պարզվեց, որ այդ դասարանում սովորողներից մի քանիսը ավելի վաղ են դարձել գրադարանի ընթերցողներ և կարդացել են բազմաթիվ գրքեր։ Նրանցից երկուսին տիկին Սարգսյանը նվիրեց վերջերս լույս տեսած «Շուտ մեծանամ» մանկական բանաստեղծությունների երկլեզու (հայերեն-ռուսերեն) գիրքը։ Տիկին Մելանյա Գրիգորյանը և ծնողները շնորհակալություն հայտնեցին բացառիկ հանդիպման համար և նշեցին, թե որքան կարևոր է գրադարանի դերը երեխաների կյանքում:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details