Գրադարանի առօրյան 07.07.2021 թ.

«Մարդասիրական օգնություն» ծրագրի շրջանակներում, սոցիալական աշխատող Սոֆի Պապոյանի ուղեկցությամբ, այսօր գրադարան այցելեցին արցախյան պատերազմից տուժած և Ջերմուկ համայնքում բնակություն հաստատած ընտանիքների կրտսեր տարիքի երեխաները։ Նրանց էին միացել նաև մեր ընթերցողները՝ միասին քննարկելու Ջ . Վուդսոնի «Ամեն Բարություն» և Շ. Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» հեքիաթները: Երեխաները մաս առ մաս պատմեցին և մեկնաբանեցին, թե ինչ սովորեցին այդ հեքիաթից: Նրանց անչափ դուր եկավ գրադարանային միջավայրը. որոշվեց հաջորդիվ քննարկել Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զ. Սարգսյանի հեքիաթներից՝ «Գոռի պատիժը» և «Վարագյուրի աղջիկները»: Հանդիպումներից զատ ակտիվ է նաև գրադարանի առօրյան: Վերջերս ստացված նոր գրքերի համար ընթերցողների այցերը ավելի հաճախակի են դարձել։

⭐Ամառային արձակուրդների ընթացքում հանձնարարելի գրականությունից ակտիվորեն օգտվում են կրտսեր, միջին և բարձր տարիքի դպրոցակաները:

😍Այսօր գրադարան են այցելել 74 ընթերցող, գրքատածքը՝ 84։

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details