Գրադարանը ձեռք է բերել մանկագիր Մարիետա Սահակյանի
<<Տիեզերքը հավքի թևին>> գիրքը. –Եր.: Էդիթ Պրինտ 2020, 68 էջ.
«Տիեզերքը հավքի թևին» գիրքը Մարիետա Սահակյանի բանաստեղծությունների երրորդ ժողովածուն է: Այն նախատեսված է ցածր և միջին տարիքի դպրոցականների համար:
Հեղինակը հեքիաթի ձևով նկարագրում է Տիեզերքի՝ գալակտիկաների, Արեգակի, մոլորակների ծագումը, ինչպես նաև մեծ քնարականությամբ ու սիրով, հարուստ և գունեղ հայերենով ներկայացնում հայրենի բնությունը: Հեղինակի նպատակն է երեխաների մեջ սեր առաջացնել տիեզերքի հանդեպ, ցույց տալ, թե որքան չքնաղ է մեր երկիրը և որ այն պետք է պահպանել սիրով և գուրգուրանքով:
Գրքի վերջում ներկայացված են համառոտ գիտական տվյալներ բանաստեղծություններում նկարագրված տիեզերական երևույթների մասին:
Մեկնաբանություն