ԱԼԻՍԱ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ 📙 <<ԱՊՐԵԼՈՒ ԴԵՂԱՏՈՄՍ>> 💚 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ 😊 30.11.2021 թ.

Քաղաքային գրադարանում տեղի ունեցավ Ջերմուկի կրթահամալիրի հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Ալիսա Ամիրջանյանի «Ապրելու դեղատոմս» գրքի շնորհադեսը։ Ներկա էին հեղինակի գործընկերները, բարձր դասարանների աշակերտներ, գրադարանի մշտական ընթերցողներ։ Շնորհանդեսի բացման խոսքով և ջերմ շնորհավորանքով հանդես եկավ գրադարանի տնօրեն տիկին Զ․ Սարգսյանը։ Նա արժևորեց գրքում ընդգրկված պատմվածքները և մանրապատումները, տվեց դրանց ընդհանուր բնութագիրը որպես կյանքն արտացոլող գեղարվեստական ստեղծագործություններ, փոքր ծավալների մեջ մարդկային բազմածալ, բարդ ու խորը հարաբերությունների պատկերաշարք։ «Բարոյական բարձր արժանիքներ կրող կերպարները կրթող ու դաստիրակող նշանակություն ունեն, տպավորիչ են և հիշվող»,- ասաց նա։ Դրվատանքի խոսքեր ասվեցին նաև գործընկերների և հրավիրված հյուրերի կողմից։ Աշակերտները կարդացին գրքի մանրապատումները և հատվածներ առանձին պատմվածքներից։

Ռ․ Ավագյան

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details