ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹ Է 📚❤ 05.02.2022 թ.

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Ալվինա Մնացականյանի և մեր գրադարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ 《Ընթերցանությունն է իսկական մշակույթը》 խորագրով միջոցառումը, որին ներկա էին մշտական ընթերցողները և Ալվինայի ուսուցչուհիները: Ծավալվեց հագեցած քննարկում և ընթերցողները առանձնահատուկ խորությամբ մեկնաբանեցին իրենց կարդացած ամենատպավորիչ գրքերը, ներկայացրեցին մեջբերումներ, տրամադրեցին ու ոգեշնչեցին միմյանց: Իր խորհուրդներով և գրքերը արժևորելու յուրովի մեկնաբանություններով քննարկումը ամբողջացրեց պատմության ուսուցչուհի Գայանե Կարապետյանը։ Նա չառանձնացրեց որևէ գիրք, խոսեց այն գրքերի մասին, որոնք գրավել էին մեր ընթերցողներին, դրանց ավելացնելով իր համար կարևոր գրքերը։ Տիկին Կարապետյանի խորհուրդը մեր ընթերցողներին հետևյալն էր. <<Պետք է ճիշտ տնօրնել ժամանակը կարդալ, շա՜տ կարդալ. ընթերցանությունը անհրաժեշտ է բոլորին` անկաշկանդ հաղորդակցվելու , հարուստ բառապաշար ունենալու և մտահորիզոնը զարգացնելու համար>>:

Վարդուհի Բագրատյանը նշեց, որ ժամանակակից գրականություն կարդալուն զուգահեռ չպետք է մոռանալ հայ դասական գրականության և հատկապես պատմավեպերի մասին: Ներկայացրեց Մուրացանի <<Գևորգ Մարզպետունի>>, Դ.Դեմիրճյանի <<Վարդանանք>> վեպերի հիմքում ընկած գաղափարախոսությունը: Պատանի ընթերցասերներին առավել դուր էին եկել մոտիվացնող գրքերը ` Սմիթ Դ. <<Մտածիր ինչպես Մանդելան>>, Ռեմփել Չ. <<Խաղացողը>> , Ն. Հիլ <<Մտածիր և հարստացիր>>, Ռ. Շարմա <<Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին>>, Պ. Կոելյո <<Ալքիմիկոսը>>, <<Վերոնիկան որոշում է մեռնել>>, Մ.Արենի, Խ. Հոսեյնի, Դ.Քարնեգիի ստեղծագործությունները: Ընթերցողները շնորհակալություն հայտնեցին Ջերմուկի քաղաքային գրադարանին նոր գրքերով գրադարանը հաճախակի համալրելու համար և նշեցին, որ նոր գրքերի առատությամբ մեր գրադարանը տարբերվում է: Միջոցառումն ավարտվեց ջերմ մթնոլորտում: Վստահ ենք,որ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն մեր ընթերցասերների կողմից։

#նախաձեռնում_են_ընթերցողները #Ալվինա_Մնացականյան ❤

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details