Այսօր գրադարան այցելեցին Ջերմուկի կրթահամալիրի 1-ին դասարանի ժպտադեմ աշակերտները դասվար Աննա Օհանջանյանի ուղեկցությամբ: Նրանք ծանոթացան գրքերի զարմանահրաշ աշխարհին: Ուսուցչուհին բաց դասով ամփոփեց տարվա ընթացքում սովորած գիտելիքները: Երեխաները արտահայտվեցին հայ ավանդազրույցների մասին իրենց պատկերացումներով, որպես ուժի և քաջության խորհրդանիշ, իրենց համար օրինակ դարձնելով Հայկ նահապետին, Սասունցի Դավթին և Նոյ նահապետին: Այնուհետև արտասանեցին, մտաբերեցին առած- ասացվածքներ, երգեցին, գուշակեցին հանելուկներ: Ուսուցչուհին բաժանեց նրանց Մայրենիի 1-ին դասագրքերը, իսկ գրադարանի կողմից ստացան «Ներկիր ինքդ» ալբոմներ, ինչն էլ ուրախություն պարգևեց նրանց: Ընկեր Ռոզան երեխաներին ուղղորդեց դեպի ընթերցանություն՝ ներկայացնելով պատկերազարդ գրքերը և նրանց առաջարկեց դառնալ գրադարանի ընթերցողներ:
Մեկնաբանություն