Այսօր գրադարան այցելեցին Ջերմուկի կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակերտները դասղեկ Շուշան Հարությունյանի ուղեկցությամբ:
Բաց դասի շրջանակում նրանք քննարկեցին մեծանուն գրող Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» վիպակը :
Միրոյի գիտակցության մեջ խորը նստած են Մեծ Եղեռնի հետ կապված դեպքերը: Ընտանիքի և հարազատների անդառնալի կորուստը դարձել է նրա մշտական տխրության պատճառ, սակայն նա չէր կորցրել նորից արմատներ գցելու հույսը: Աշակերտները ուսուցչուհու օգնությամբ գունագեղ բառապաշարով ներկայացրեցին վիպակի գաղափարական բովանդակությունը:
Այնուհետև նրանք դերային կերպարներով ներկայացրեցին «Կռունկ» պատմվածքը, որտեղ Գալշոյանը մեծ հուզականությամբ է կերտել Կոմիտասի սքանչելի կերպարը: Հայի բառ ու խոսքին անծանոթ օտարուհին, լսելով Կոմիտասի «Կռունկը», հուզվում է.
«Դա ի˜նչ երաժշտություն էր... ի˜նչ ձայն... ես երբեք չպիտի մոռանամ... չպիտի մոռանամ...»:
Վարդապետի շուրթերով խոսում էր անպաշտպան, բնաջնջվող մի ողջ ժողովուրդ: Նրա երգը տարագիր հայի հոգու երգն էր, հայրենիքի կարոտի կանչը, բողոքն ընդդեմ անարդար աշխարհի:
Աշակերտներն ասմունքեցին նաև Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներ: Կարինան և Աննան կատարեցին «Կռունկ» երգը:
Գրադարանի աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին Շուշան Հարությունյանին` աշակերտներին հարուստ գիտելիքներով զինելու և նրանց մեջ ընթերցանությունը խորացնելու համար:
- Այս դասարանի աշակերտների հիմնական մասը մեր գրադարանի ընթերցողներն են և դա հենց այնպես չէ: Խստապահանջ, նվիրական և սրտացավ աշխատանքը տալիս է իր պտուղները: Այսօր մենք հիացանք աշակերտների խոսքով և մտածողությամբ,- նշեց գրադարանավար Հասմիկ Սահակյանը:
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն