Գրադարանի հանդիսավոր բացումը 02.12.2011թ.

2011թ դեկտեմբերի 2-ին թվականին վերաբացվեց Ջերմուկ համայնքի կենտրոնական գրադարանը:  Ջերմուկի քաղաքապետարանի  որոշմամբ 3 գրադարանները միավորվեցին և արդյունքում ստեղծվեց մեկը: Շինարարական աշխատանքների համար ՀՀ կառավարությունից հատկացվել է 28 մլն դրամ: Գրադարանի նոր գույքի համար իր աջակցությունն է ցուցաբերել Ջերմուկի քաղաքապետարանը: Կահավորման, համակարգիչների և հարակից սարքավորումների համար համայնքային բյուջեից ծախսված գումարը, նոր գրականության հետ կազմել է մոտ 4,5 մլն դրամ: Այստեղ երեխաները գալիս են մեծ հետաքրքրությամբ, քանի որ գրքերի մեծ մասը նոր են, իսկ պայմանները` տրամադրող: «Նույնիսկ միանգամից մի քանի գիրք են վերցնում, կամ օրվա մեջ մի քանի անգամ գալիս»,-նշում է գրադարանի աշխատակից Ռոզա Ավագյանը` ավելացնելով, որ երեխաների ոգևորությունն ու խանդավառությունը մեծ է հատկապես նորացված, մանակական թարմ գրականության շնորհիվ:
Գրադարանի կահավորումից բացի Ջերմուկի քաղաքապետարանը հոգ է տարել, որպեսզի հատկապես ընթերցասեր երեխաները հաճույքով այցելեն նորաբաց գրադարան: Ձեռք է բերվել մոտ 1 մլն դրամ արժողությանմբ մեծաքանակ մանկական գրականություն: 
Ի դեպ, հաճելի զուգադիպությամբ իրադարձությունը համընկնում է հայ գրերի տպագրության 500- ամյակի տոնակատարությանը, որը հպարտությամբ նշում են աշխարհի բոլոր հայերը: 
Գրադարանն աշխատում է առանց հանգստյան օրերի, ժամը 11:00-ից մինչև 18:00-ն: Սպասարկումն անվճար է և երեխան կարող է օգտվել նախկին համակարգի նման` մեկ անգամ բացելով իր անվանական քարտը: Այս ամենին ավելացել է նաև համակարգչային նորարական մոտեցումը, ինչի շնորհիվ ընթերցողները, աշխատակիցների օգնությամբ, կարող են օգտվել նաև մասնագիտական, գիտական կայքերից և համացանցով գտնել անհրաժեշտ այն գրքերը, որոնք չկան համայնքի գրադարանում:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details