ԹԵՄԱՏԻԿ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կրտսեր ու միջին տարիքի ընթերցողները հաճախ են դիմում անորոշ պահանջներով. ոչ թե այս ինչ գիրքը կամ այն ինչ հեղինակի ստեղծագործությունը, այլ այս կամ այն թեմայով նյութեր: Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա միջոցառմանը պատրաստվելու նպատակով փնտրում են բանաստեղծություններ դպրոցի ու կրթության վերաբերյալ, հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա հետ կապված՝ ուսուցիչներին նվիրված, աշնան ամիսներ են՝ աշնանը նվիրված, հետո ձմեռն է, ձմռան ամենաուրախ տոնը՝ ամանորը, հայոց բանակի օրը, հետո գարունն է սկսվում իր գեղեցիկ ու քնքուշ տոներով՝ մայրության ու գեղեցկության, կանանց և այլն: Այդ պահանջները հնարավորինս բավարարելու նպատակով 5-ական օրինակներով կազմվել ու համապատասխան նկարազարդումներով ձևավորվել են հետևյալ խորագրերով թեմատիկ ժողովածուները.

* ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ՉՔՆԱՂ
* ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ
* ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ, ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ
* ԿՅԱՆՔԻՍ ՓԱՐՈՍԸ ԱՆՄԱՐ ( ուսուցիչներին նվիրված )
* ԵՍ ԱՇՈՒՆՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ
* ԱՐԻ՛, ՆՈՐ ՏԱՐԻ
* ՁՄԵՌ Է, ՁՄԵՌ
* ՄԱՅՐ ԻՄ ԱՆՈՒՇ

Այս ժողովածուներում ընդգրկվել են ոչ միայն դասական , այլ նաև ժամանակակից հեղինակների, (ցավոք՝ դեռևս քիչ հայտնի), մանկական ստեղծագործությունները: Վերջիններն ընտրել եմ ֆեյսբուքյան գռարումներից, որոնց հեղինակները իմ ՖԲ ստեղծագործ ընկերներն են. ՀասմիկԱջամյան, Իզաբելլլա Հովհաննիսյան, Անահիտ Տիգրանյան, Կարինե Երիցյան-Աթայան, Նարինե Ավագյան, Անահիտ Դանիելյան, Հովհաննես Ղազարյան, Մարի Բարսեղյան-Խանջյան, Հենրիկ Բաբաջանյան, Սոնա Արշունեցի, Ատոմ Ավետիսյան, Նադյա Դանիելյան, Լիա Թորոսյան, Աննա Կոստանյան և ուրիշներ : Ժողովածուներում նոր նյութերի ընդգրկումը կշարունակվի:

Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյան

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details