<<Յոթ զրույց ամենակարևորի մասին>> 13.11.2016թ.

Գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանի <<Յոթ զրույց ամենակարևորի մասին>> փոքրածավալ ժողովածուն թեպետ հասցեագրված է միջին տարիքի դպրոցականներին, սակայն այն կարող է օգտակար լինել նաև հանրային կրթության ոլորտում աշխատող ուսուցիչներին՝ միջին տարիքի դպրոցականների համար դաստիարակչական միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում: Այս զրույցներից յուրաքանչյուրը կդառնա հետաքրքիր քննարկումների առիթ. հող, երկիր, հայրենիք, հայրեր, որդիներ, մայրական անանց սեր ու նվիրում, կյանքի իմաստ, բարություն և սեր, մենք՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում…: Հեղինակը իր զրույցները կառուցել է հետաքրքիր ու գրավիչ շարադրանքով, պարզ, անկեղծ երկխոսության հնարքով: Խոսքն ավելի համոզիչ դարձնելուն նպաստում են մեծագույն մտածողների, արվեստագետների, հայտնի մարդկանց ստեղծագործությունների ու ասույթների հիշատակումը, մեջբերումները: Յուրաքանչյուր զրույցի վերջում նշված են այն գրքերը, որոնք հատկապես տվյալ թեմային բնորոշ պատմվածքներ են, վեպեր կամ վիպակներ: Ժողովածուի այսպիսի կառուցվածքը նրան տալիս է նաև հանձնարարական ցանկի արժեք: Գրադարանային աշխատանքում օգնող և ուղղորդող նշանակություն ունեն հանձնարարական բնույթի տարատեսակ նյութերը, ցանկերն ու ցուցակները: Դրանք օգնում են և՛ ընթերցողին, և՛ գրադարանավարին:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details