Ամփոփվել են Ջերմուկի քաղաքային գրադարանի 2016 թվականի արդյունքները: Գրադարանի ծառայություններից տարեց-տարի ավելի շատ ընթերցողներ են օգտվում, չնայած այն հանգամանքին, որ համացանցի հնարավորությունները առավել հարմար, արագ ու բազմազան տեղեկատվություն են տրամադրում քաղաքացիներին, տարատեսակ ժամանցային ծրագրերով զբաղեցնում թե մեծերին և թե փոքրերին: Եթե 2015 թվականին գրադարանի ընթերցողների թիվը կազմել է 683, ապա 2016 թվականին այն ավելացել է և կազմել 757: 2016 թվականին ընթերցողների թվաքանակի բաշխվածությունը ըստ տարիքի հետևյալ պատկերն է ներկայացնում. մինչև 15 տարեկան – 467, 16-ից 25 տարեկան - 153, որից կանայք՝ 108, 26-ից 40 տարեկան – 79, որից կանայք՝ 54, 41-ից 63 տարեկան – 44, որից կանայք՝ 25, 64 տարեկան և բարձր – 14, որից կանայք՝ 8: Ըստ կրթության պատկերը հետևյալն է. միջնակարգ կրթությամբ – 84, որից կանայք՝ 68, միջին-մասնագիտական կրթությամբ – 70, որից կանայք՝ 44, թերի բարձրագույն և բարձրագույն կրթությամբ - 86, որից կանայք՝ 56: Գրադարանային հավաքածուն 2016 թվականին համալրվել է 368 օրինակ գրականությամբ: Գրադարանն ապահովված է համակարգչային տեխնիկայով, ունի համացանցի հետ կապ, աշխատում է նաև շաբաթ, կիրակի օրերին և առանց ընդմիջման, ինչի արդյունքում աճել են ընթերցողների հաճախումների և գրականության տացքի ցուցանիշները: Այս ամենին զուգահեռ մանրակրկիտ աշխատանքներ են տարվում մաշված, ոչ պիտանի, կամ արդիականությունը կորցրած, ինչպես նաև բազմօրինակ գրականության զտումների, գրականության գրանցման ու դասակարգումների ճշգրտման, մատենագիտական աշխատանքների ուղղությամբ: Մշտապես թարմացվում են նոր ստացված գրականության ցուցափեղկերը: Կրտսեր ու միջին տարիքի ընթերցողները հաճախ են դիմում անորոշ պահանջներով. ոչ թե այս ինչ գիրքը կամ այն ինչ հեղինակի ստեղծագործությունը, այլ այս կամ այն թեմայով նյութեր: Այդ պահանջները հնարավորինս բավարարելու նպատակով 5-ական օրինակներով կազմվել ու համապատասխան նկարազարդումներով ձևավորվել են հետևյալ խորագրերով թեմատիկ ժողովածուները.
* ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ՉՔՆԱՂ
* ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ
* ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ, ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ
* ԿՅԱՆՔԻՍ ՓԱՐՈՍԸ ԱՆՄԱՐ ( ուսուցիչներին նվիրված )
* ԵՍ ԱՇՈՒՆՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ
* ԱՐԻ՛, ՆՈՐ ՏԱՐԻ
* ՁՄԵՌ Է, ՁՄԵՌ
* ՄԱՅՐ ԻՄ ԱՆՈՒՇ
* ԴՊՐՈՑ՝ ԿՅԱՆՔԻ ԴԱՐԲՆՈՑ
Այս ժողովածուներում ընդգրկվել են ոչ միայն դասական , այլ նաև ժամանակակից հեղինակների, (ցավոք՝ դեռևս քիչ հայտնի), մանկական ստեղծագործությունները: Ժողովածուներում նոր նյութերի ընդգրկումը կշարունակվի:
Կազմակերպվել են հանդիպումներ գրողների հետ, միջոցառումներ ընթերցողների մասնակցությամբ և այլն: Գրադարանը բաժանորդագրությամբ ստանում է <<Հայաստանի Հանրապետություն>>, <<Իրավունք>>, <<Առավոտ>>, <<Ազգ>>, <<Հանրային ծառայություն>>, <<Գործընթաց>>, <<Կանչ>>թերթերը: Հաշվի առնելով, որ <<Կանչ>> թերթի նյութերի մեծ մասը դպրոցահասակ երեխաների համար գիտաճանաչողական նշանակություն ունեն՝ թերթի հավաքածուն տրամադրվում է տնային ընթերցանության համար: Գրադարանի ինտերնետային ֆեյսբուքյան էջի դիտորդների թիվը գերազանցում է 1500-ը: Այդ էջում լուսաբանվում է ընթացիկ աշխատանքը, հրապարակվում են նոր ստացված գրքերի ցուցակները:
Տնօրեն՝ Զ. Սարգսյան
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն