Մանկագիր՝ Ֆիրա Ակյան 17.03.2017 թ.

Օրերս Ջերմուկի քաղաքային գրադարանի հավաքածուն համալրվեց ԱՄՆ Հայ Գրողների Միության փոխնախագահ, մանկագիր, երգահան Ֆիրա Ակյանի պատկերազարդ գրքերով: <<Գրական մեղեդիներ>> ակումբի կողմից, (ակումբի ղեկավար Մելսիդա Հակունց), Երևանի Ավ. Իսահակյանի անվ. գրադարանում կազմակերպած միջոցառումը, որին մասնակցելու հրավեր էի ստացել, պատճառ հանդիսացավ, որ այդ գրքերը նվեր ստանայինք: Միջոցառումը նիրված էր Ֆիրա Ակյանի գրքերի շնորհանդեսին:Այն հետաքրքիր էր ու հագեցած: Իմ և բոլոր ընթերցողների անունից ջերմագին շնորհակալություն տիկին Ֆիրային այս անակնկալ նվիրատվության համար և տիկին Հակունցին՝ գրքերի խմբաքանակը մեզ հանձնելու համար: Ցանկանանք, որ նրանք միշտ ունենան գարնանային տրամադրություն, մեր մանուկների համար ստեղծեն նոր հեքիաթներ, գրեն նոր բանաստեղծություններ ու երգեր: Ֆիրա, սիրելիս, գրկում և համբուրում եմ: Հարգելի Մելսիդա, եղեք առողջ, եռանդով լի և թող Ձեր <<Գրական մեղեդիները>> երբեք չլռեն:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details