Գրադարանավարի վերապատրաստման դասընթացներ 20.10.2017թ.

ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 11-21-ը անցկացվեցին ՀՀ համայնքային և մարզային գրադարանների գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Դրանք համակարգված էին եռօրյա ձևաչափով՝ մասնակիցներից կազմված երեք խմբերին համապատասխան: Դասընթացների թեմաները հետաքրքիր էին, արդիական և օգտակար՝ գրադարանների ամենօրյա աշխատանքը ավելի արդյունավետ, հասանելի ու բովանդակալից դարձնելու համար:

Օր առաջին

1. Մարինե Ղազարյան 
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների բաժնի վարիչ
Թեման՝ գրադարանային միջոցառումների կազմակերպում

2. Անժելա Սամսոնյան 
Հայաստանի ազգային գրադարանի գրականության համալրման բաժնի վարիչ
Թեման՝ Գրադարանային հավաքածուի համալրման աղբյուրները.
Գրքափոխանակության խնդիրները
/Amazon, eBay/ գրավաճառ ցանցեր

3. Անի Սևանյան
Հայերեն գրականության մշակման և կատալոգների կազմակերպման բաժնի վարիչ
Թեման՝ Հեղինակավոր գրառումներ : Առարկայական խորագրեր

4. Գայանե Կարապետյան
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար
Թեման՝ Ընթերցանության կազմակերպումը պատանիների և երիտասարդների շրջանում
…………………..
Օր երկրորդ

5. Մադլենա Հովսեփյան
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն 
Թեման՝ Գրադարանավարի վարվելակերպի կուլտուրան դեռահասների հետ աշխատանքները կազմակերպելիս

6. Հայկանուշ Ղազարյան
Հայաստանի ազգային գրադարանի գիտական գծով փոխտնօրեն
Թեման՝ Գրադարանային տեղեկատու-որոնողական ապարատի կազմակերպումը և սպասարկումը. էլ. շտեմարաններ: Հայկական գիտահետազոտական պահոցի ներկայացում

7. Աննա Չուլյան
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի տնօրեն
Թեման՝ Ժամանակակից գիտական տեղեկատվական շտեմարաններ

8. Սիմոնյան Արամ
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ
Թեման՝ Գրադարանային մարքեթինգ և կառավարում: Գրադարաններում ֆինանսական միջոցների ներգրավում և արտաբյուջեի ձևավորում:
……………………
Օր երրորդ

9. Տիգրան Զարգարյան
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն
Թեմա՝ Թվային գրադարանների առանձնահատկությունները և դրանց ստեղծման նախադրյալները

10. Ղազարյան Հասմիկ
Հայաստանի ազգային գրադարանի գիտական գծով փոխտնօրեն
Թեման՝ ՀՀ գրադարանային օրենսդրությունը.: Ենթաօրենսդրական ակտեր

11. Նաիրա Մելիքբեկյան 
Գրադարանային գրիդ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի բաժնի վարիչ
Թեմա՝ Գրադարաններ և սոցցանցեր

12. Գևորգյան Վարդուհի
Տպագիր արտադրանքի վերականգնման բաժնի վարիչ
Թեման՝ Գրադարանային փաստաթղթերի վերականգնում և ամրակայում

13. Գրիգորյան Մայա
Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ
Թեման՝ Հայ գրքի մատենագիտության կազմման սկզբունքները

14. Գրիգորյան Հասմիկ
Հայաստանի ազգային գրադարանի Գլխավոր գրապահոցի վարիչ
Թեման՝ Գրադարանային փաստաթղթերի պահպանություն և սպասարկում

15. Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում
  • Մանկական գրականությունից՝


    Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
    Աղայան Ղ. - Հեքիաթներ
    Խնկո Ապեր- Առակներ
    Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
    Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
    Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
    Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
    Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
    Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
    Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
    Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
    Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
     

    Միջին և բարձր տարիք՝

    Սարգսյան Զ.- Անկատար խոստում
    Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
    Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
    Ռոուլինգ Ջ. -  Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
    Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
    Մարկ Արեն - Վայրի վարդեր
    Բրաուն Դեն - Ինֆեռնո
    Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
    Հոսեյնի Խ. - Հազար  չքնաղ արևներ
    Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
    Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
    Ուիլյամ Չ. - Խաղացողը
    Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
    Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/

     

Մեկնաբանություն

news_details