Օրերս Ջերմուկի քաղաքային գրադարանը նվիրատվության կարգով ԱՄՆ-ից ստացել է հոգեբույժ ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԻ՝ վերջին տարիներին Լոս Անջելեսում լույս տեսած գրքերը.
Դավթյան Վարդգես | Հեքիաթներ Ամերիկայի մասին /հոգեբանական ճեպանովելներ, պատկերներ/ | 2017 |
Դավթյան Վարդգես | Շողացող ստվերներ կամ առջևում պրեմիերան է /հոգեբանական նովելներ/ | 2015 |
Դավթյան Վարդգես | Կնքամայրը/հոգեբանական ճեպանովելներ/ | 2017 |
Դավթյան Վարդգես | Լեգիտիմ կատակներ լրջաալու պահին /եղելություն և խոհեր/ | 2012 |
Դավթյան Վարդգես | Մտորումներ թամբի վրա /նոթեր, պատկերներ, հոդվածներ/ | 2016 |
Դավթյան Վահագն | "Օրհնության նվագներ" | 2003 |
Դավթյան Վահագն | Արևոտ հովիտ | 2007 |
Նշված գրքերում զետեղված են մեծ հետաքրքրությամբ ընթերցվող իրապատումներ, որոնցում մարդն է իր անհատական յուրահատուկ դրսևորումներով, շրջապատի հետ պարզ կամ բարդ հարաբերություններով, անցյալով ու ներկայով: Հեղինակը փոքրածավալ պատումնով ներկայացնում է իրավիճակներ, տեսարաններ ու գործողություններ, որոնցից յուրաքանչյուրը տարողունակ է առավել, քան որևէ պատմվածք կամ վիպակ կարող է լինել: Նա, կարծես, խնայում է ընթերցողի թանկ ժամանակը և ասելիքը ասում է կարճ, բայց խորքով ու գրավիչ:
ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ ծնվել և մեծացել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, աշխատել է հոգեբուժության, բժշկական հոգեբանության և նարկոլոգիայի ամբիոնում որպես պրոֆեսորի ասիստենտ: Բուժական և մանկաբուժական ֆակուլտետներում վարել է «Բժշկական հոգեբանություն» նորաբաց դասընթացը: 2000 թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: Լոս Անջելեսի հեռուստածրագրերում վարել է «Հոգեբույժը հրավիրում է զրույցի» և «Ցտեսություն թախիծ» հաղորդաշարերը: Գիտական, գիտահանրամատչելի, գեղարվեստական և հրապարակախոսական բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է:
Մեր երախտագիտությունը և խորին շնորհակալությունը հարգարժան ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԻՆ իր գրքերի նվիրատվությամբ Ջերմուկի քաղաքային գրադարանին պատվելու կապակցությամբ:
Հարգանքով՝ գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյան14.09.2018 թ.
Մեկնաբանություն