Ուսանողնե'ր, օգնեք մեզ, որ օգնենք Ձեզ... 10.01.2019թ.

Սիրելի ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, օգնեք մեզ՝ ձեռք բերելու Ձեզ անհրաժեշտ գրքերը: Ջերմուկի համայնքի 2019 թ. բյուջեով նախատեսված է գրադարանի գրքերի հավաքածուի համալրման համար հատկացնել մեկ միլիոն դրամ: Գրադարանի աշխատակազմը որոշել է այս աննախադեպ հնարավորությունը օգտագործել նպատակային՝ ձեռք բերել ուսանողներին անհրաժեշտ գրականություն. բուհական դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլ նյութեր: Առջևում Ձեր ձմեռային արձակուրդներն են և Դուք հնարավորություն ունեք անձամբ այցելելու գրադարան և ներկայացնելու Ձեր պահանջները: Իսկ մինչ այդ, խնդրում ենք այդ պահանջների մասին գրել այստեղ՝ մեր էջում: Պարտադիր է հեղինակի ու վերնագրի նշումը, հրատարակչությունը կամ վաճառքի տեղը: Ցանկալի է իմանալ, թե Դուք ո՞ր ուսումնական հաստատությունում եք սովորում, մասնագիտացումը, կուրսը, կապի միջոցները. հեռախոս, էլ.փոստ, ֆեյսբուք: Կապվեք մեզ հետ, օգնեք մեզ, որ օգնենք Ձեզ: Գրադարանի հեռախոսի համարը՝ 098-173-571, web.facebook.com/Jermuklibrary/:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details