Ապրիլի 10-ին ճանաչողական նպատակով քաղաքային գրադարան այցելեցին <<Զատիկ>> մանկապարտեզի կրտսեր Ա խմբի երեխաները ընկեր Լիլիթի և ընկեր Կարինեի ուղեկցությամբ: Երեխաները ծանոթացան գրքային հավաքածուին, թերթեցին իրենց սիրելի հեքիաթագիրների գրքերը: Գրադարանավարները նրանց բացատրեցին գրքերից խնամքով օգտվելու կանոնները: Հետո երեխաները սկսեցին անկաշկանդ ելույթ ունենալ: Փոքրիկ Արփին սիրով երգ կատարեց, իսկ մի քանի երեխաներ իրենց ցանկությամբ արտասանեցին: Նրանց դուր եկավ գրադարանը և նրանք ցանկություն հայտնեցին մայրիկների օգնությամբ դառնալ գրադարանի անդամ: Փոքրիկները գրադարանից հեռացան ուրախ և տպավորված, իսկ դաստիարակը շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին բարի ու ջերմ վերաբերմունքի համար:
Մեկնաբանություն