ՄԵՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ԳՐՔԵՐԸ պատմությամբ հետաքրքրվողների համար (100 տարի առաջ) 19.05.2019 թ.

1. Առաջին հանրապետություն: Կարսի վերջնախաղը: Հեղինակ՝ Վլադիմիր Հարություն, 2018. թ, 180 էջ: 
Փաստագրական նյութերի հիման վրա գրքում ներկայացված է 1919-1920 թթ. Հայաստանի Հանրապետության Կարսի նահանգում տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների, այնտեղ ստեղծված ընդհանուր մթնոլորտի վերլուծությունը, որը պատկերացում է տալիս այն հանգամանքների մասին, որոնք հնարավոր դարձրին 1920 թ. հոկտեմբերի 30-ին հայերի կողմից առանց դիմադրության Կարսի հանձնումը քեմալական զորաջոկատներին և, ըստ էության, Առաջին Հանրապետության անկումը:

2. Կարսի մարզը Հայաստանի Հանրապետության կազմում (1919 ապրիլ – 1920 հոկտեմբեր): Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը: Աշխատասիրությամբ՝ Վլադիմիր Հարությունյանի: 2018 թ., 644 էջ:
Կարսի նահանգապետ Ս. Ղորղանյանը Կարսի նահանգապետի պաշտոնում ունեցած հուշերը թղթին է հանձնել 1922 թ.: Դրանցում ընթերցողը կգտնի բավականին նոր փաստեր և տվյալներ, որոնք առնչվում են Կարսի մարզում և, առհասարակ, Հայաստանի Հանրապետությունում այդ ժամանակաշրջանում ծավալված իրադարձություններին:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details