Ջերմուկի քաղաքային գրադարանը շարունակում է հաճելի անակնկալ պարգևել իր ընթերցողներին: Համայնքային բյուջեի օժանդակությամբ օրերս գրքային հավաքածուն համալրվեց նոր գրքերով: Անհամբեր ընթերցողները արդեն հասցրել են գրքերը տանել ու կարդալ` կիսվելով իրենց տպավորություններով և գոհունակություն հայտնելով գրադարանին իրենց պահանջները բավարարելու համար: Ձեռք է բերվել 47 միավոր գիրք, բայց սա դեռ ամենը չէ: Կազմվել են նաև ուսանողներին խիստ անհրաժեշտ մասնագիտական և դպրոցականներին հանձնարարելի ծրագրային ու գործածական գրքերի ցուցակները: Կատարվում են աշխատաքներ տարբեր հրատարակչությունների հետ պայմանագրեր կնքելու և այդ գրքերը ձեռք բերելու ուղղությամբ: Ներկայացնում ենք առավել պահանջված և արդեն ձեռք բերված գրքերի ցանկը և սիրով հրավիրում բոլոր ընթերցասերներին:
| Նազարյան Ռուբինա | Մայրենին բոլորի համար /ուղղագրություն, կետադրություն, բառագիտություն և այլն/ |
10 օրինակ | 2008 | |
| Սվիֆտ Ջովնաթան | Գուլիվերի ճանապարհորդությունները /արկածային վեպ/ |
5 օրինակ | 2014 | |
| Տվեն Մարկ | Թոմ Սոյերի արկածները | 5 օրինակ | 2013 | |
| Հյուգո Վ. | Փարիզի Աստվածամոր տաճարը /վեպ/ | 3 օրինակ | 2012 | |
| Քամյու Ա. | Օտարը /վեպ/ | 3 օրինակ | 2019 | |
| Գրին Ջոն | Թղթե քաղաքներ /վեպ/ | 2 օրինակ | 2018 | |
| Գրին Ջոն | Աստղերն են մեղավոր /վեպ/ | 5 օրինակ | 2015 | |
| Մենսոն Մ. | Թքած ունենալու նուրբ արվեստը | 3 օրինակ | 2018 | |
| Աննա Ֆրանկի օրագիրը | 1 օրինակ | 2017 | ||
| Բեդիրյան Գ. | Խնդրագիրք /4-10-րդ դասարանների համար/, | 5 օրինակ | 2018 | |
| Հայկական ժողովրդական հեքիաթներ | 5 օրինակ | 2014 | ||
| Ռոդարի Ջ. | Չիպոլնոյի արկածները | 3 օրինակ | 2013 | |
| Աշխարհի պատկերազարդ ատլաս | 1 օրինակ | 2017 | ||
| Փաշինյան Ն. | Երկրի հակառակ կողմը | 2 օրինակ | 2018 | |
| Բալասանյան Գ. | Պատուհանի տակ ծղրիդն է երգում | 2 օրինակ | 1975 | |
| Պրեվո Աբբա | Մանոն Լեսկո | 2 օրինակ | 1966 |
Մեկնաբանություն