ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԳԻՐՔ 29.07.2019 թ.

Գրադարանը նվիրատվությամբ ստացել է Ժամանակակից արձակագիր ու թարգմանիչ Սմբատ Բունիաթյանի «ՈՎ Է ԱՍՏԾՈ ՆՄԱՆ» վիպակը, որի համար մեր խորին շնորհակալությունը մեծարգո հեղինակին: Վիպակը հետաքրքիր ու հուզիչ դրամատիկական պատմություն է Վիետնամի պատերազմից հաշմանդամ վերադարձած ամերիկացի կապիտանի ու նրա ընտանիքի մասին: Սյուժետային լարված ընթացքին զուգահեռ հեղինակի ու վիպակի հերոսների զարմանալի խորունկ մտքերը, դիտողությունները, խոհերն ու մեկնաբանությունները, հոգեբանական պատճառահետևանքային բացատրությունները, պատկերավոր համեմատություններն ու նկարագրությունները ընթերցողին ստիպում են մնալ գրքի էջերում, մտորել կյանքի անցողիկության ու բարոյական արժեքների հավերժության հարցերի շուրջ:

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details