Ջերմուկի քաղաքային գրադարանում ներդրվել է գրադարանային աշխատանքի կառավարման համակարգչային ծրագիր, որն ստեղծել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի անդամ մեծարգո Վահան Միսակյանը: Նշված ՀԿ-ի կողմից նվիրատվությամբ՝ անհատույց, սեփականության իրավունքով գրադարանին է հանձնվել մեկ համակարգչային համալիր (Pentium 4 համակարգիչ, HP LGD 17 մոնիտոր, ստեղնաշար, մկնիկ), որի մեջ ներդրված է ծրագիրը: Պարոն Վ. Միսակյանը անձամբ է ներկայացրել համակարգչային տեխնիկան և գրադարանավարներին ծանոթացրել ծրագրով աշխատելու հմտություններին, որոնցով հնարավորություն է ստեղծվում առավել արդյունավետ կազմակերպել գրադարանի գործունեությունը:
Մեր խորին շնորհակալությունը և երախտիքը «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախագահ մեծարգո ԻԳՈՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ մեծարգո ՎԱՀԱՆ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ բարի կամքի դրսևորման, անշահախնդիր ներդրման, օժանդակության ու աջակցության համար՝ ի շահ մեր հասարակության կրթական-մշակութային ոլորտի զարգազման ու հնարավորությունների արդիականացման:
Մեկնաբանություն