Գրքեր կան, որոնք գրադարանում հանգիստ չեն նստում տեղները և ընթերցող-գրադարան պտույտի մեջ են: Ոչինչ, որ կմաշվեն ու կհոգնեն, ոչինչ, որ հագ ու կապը կխամրի, բայց ներսը՝ սիրտն ու հոգին հոգնել չունեն. մարդամոտ են, շփվող ու բարյացկամ: Նրանցում շարադրված պատմությունները տպավորիչ են ու անմոռաց: Այդպիսի գրքերից է ՀՀ ժուռնալիստների միության անդամ, արձակագիր Մելանյա Պետրոսյանցի «Օրենքով գողը» գիրքը, որի մեջ ամփոփված են համանուն վիպակը, «Վերադարձ», «Ծեր գողն ու սերը» և «Մի բժշկի պատմություն» պատմվածքները:
Մեկնաբանություն