Նոր /COVID-19/ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների տարեկան հաշվետվությունները հետաձգվել էին: Մի քանի ամիս ուշացումով, բայց բովանդակալից հաշվետվություն ներկայացվեց Ջերմուկի համայնքային գրադարանի կողմից:
Գրադարանային հավաքածու` 24165 միավոր, որից տարվա ընթացքում
ստացված՝ 623, այդ թվում՝ տեղական բյուջեի միջոցների հաշվին՝ 326, նվիրատվություններ՝ 297: Գնումները հիմնականում կատարվել են Անտարես, Էդիտ պրինտ, Նոյան տապան հրատարակչություններից: Նպատակային կարգով ընտրվել ու ձեռք են բերվել ժամանակակից գրողների ստեղծագործություններ, հասարակական-քաղաքական, մասնագիտական և ուսումնական գրականություն:
Ընթերցողների թիվը` 662, որից մինչև 15 տարեկան՝ 385, տասնվեցից մինչև քառասուն տարեկան՝ 229, քառասունից բարձր՝ 48: Ըստ կրթության – բարձրագույն և թերի բարձրագույն կրթությամբ՝ 89, միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթությամբ՝ 120:
Հաճախումները – 7440
Տացքը – 7677
Տեղի են ունեցել 12 գրադարանային միջոցառումներ: Հիշարժան է Ջերմուկի, ինչպես նաև Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերի դպրոցներից հանրապետության բուհեր ընդունված 24 պատանիների ու աղջիկների հանդիպումը համայնքի ղեկավարի հետ, որի ընթացքում նրանք ստացան անվանական նվերներ ու շնորհավորական բացիկներ: Այս միջոցառումը գրադարանում կդառնա ավանդական: Գրադարանը սեփական նախաձեռնությամբ կազմել է ավագ դպրոցի ուսուցչուհի Ալիսա Ամիրջանյանի պատմվածքների ժողովածուն, կազմակերպել շնորհանդես և քննարկում:
Ստեղծվել և գործում է գրադարանի կայքը. http://jermukigradaran.am/, որով հրապարակվել են գրադարանային հավաքածուի բոլոր բաժինների գրքերը համառոտ անոտացիաներով, գրադարանային միջոցառումները, գրքերի տեսություններ և այլն:
Գործում է գրադարանի ֆեյսբուքյան էջը web.facebook.com/Jermuklibrary/, որտեղ լուսաբանվում են գրադարանի միջոցառումները, նոր ստացված գրքերը:
Գրադարանը բաժանորդագրությամբ ստանում է հանրապետական թերթեր ու ամսագրեր
Գրադարանի բյուջեն – 12,5 միլ. դրամ
Գրադարանի շենքային պայմանները – լավ վիճակ, վերանորոգված, կահավորված, ջեռուցում, ինտերնետ և հեռախոսային կապ, համակարգիչներ՝ 3:
Գրադարանային աշխատողների թիվը – 3
Գրադարանը աշխատում է առանց հանգստյան օրերի և առանց ընդմիջման:
Ա ն ե լ ի ք ն ե ր
Կկատարվեն գրադարանային հավաքածուի ստուգման և զտման աշխատանքներ: Կառանձնացվեն ու դուրս կգրվեն արդիականությունը կորցրած, հետագա օգտագործման ոչ պիտանի գրքերը:
Կկազմակերպվեն միջոցառումներ տարիքային տարբեր խմբերի ընթերցողների համար և նրանց ներգրավմամբ: ՏՆՕՐԵՆ՝ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ
Թումանյան Հովհ.- Հեքիաթներ
Աղայան Ղ. - Հեքիաթներ
Խնկո Ապեր- Առակներ
Սահակյան Մ. - Տիեզերքը հավքի թևին
Ափոյան Հ. - Խաղալիքների տունը
Ուայլդ Օ. - Եսասեր հսկան
Լեոնարդո Դա Վինչի առակներ, հեքիաթներ, լեգենդներ
Բաում Լ. - Օզի զարմանահրաշ կախարդը
Քերոլ Լ. - Ալիսը հրաշքների աշխարհում
Ստիլիտոն Ջ. - Սև ծովահենի արկածները
Շահնազարյան Լ. - Թարս թզուկը
Նյոստլինգեր Ք.- Կոնրադը
Սարգսյան Զ.- Անկատար խոստում
Անանյան Վ. - Որսորդական պատմվածքներ
Րաֆֆի - Պատմվածքներ, վիպակներ
Ռոուլինգ Ջ. - Հարրի Փոթեր Հ 1, 2, 3, 4
Մոյես Ջ. - Ես մինչ քեզ
Մարկ Արեն - Վայրի վարդեր
Բրաուն Դեն - Ինֆեռնո
Աթվուդ Մ. - Աղախնի պատմությունը
Հոսեյնի Խ. - Հազար չքնաղ արևներ
Նապոլեոն Հիլ - Մտածիր և հարստացիր
Ռոքֆելլեր Ջ. - Ինչպես դարձա միլիարդատեր
Ուիլյամ Չ. - Խաղացողը
Ռայխարդտ Հ. - Աշխարհի յոթ հրաշալիքները
Марк Арен - Анатолийская история. Там где цветут дикие розы /роман/
Մեկնաբանություն