#Հաղթելու ենք
Խաղաղություն գտնում են ոչ թե փորձելով խուսափել խնդիրներից, այլ խիզախորեն բախվելով դրանց: Խաղաղություն գտնում են ոչ թե հերքման, այլ հաղթանակի մեջ: Թեպետ հայոց աշխարհը պատերազմի մեջ է, բայց կյանքը շարունակվում է ։ Բոլոր դժվարությունների հաղթահարման ուղիները կառուցվում են նաև մշակույթի օգնությամբ։
Այս օրերին Ջերմուկի քաղաքային գրադարանի գրքային հավաքածուն համալրվել է նոր գրքերով: Հաշվի ենք առել վերջին ամիսներին ընթերցողների պահանջները։ Քաղաքապետարանի աջակցությամբ ձեռք է բերվել 42 միավոր գիրք, որից 3-ը նվիրատվություն է գրախանութի տնօրեն Արմեն Խաչատրյանի կողմից, ինչի համար նրան ենք հղում մեր հարգանքն ու երախտագիտությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում նոր գրքեր ձեռք կբերենք նաև «Արմավ» հրատարակչությունից։
Ստորև ներկայացնում ենք արդեն ձեռք բերված նոր գրքերի ցանկը՝
Սարգսյան Զ. |
Անկատար խոստում /վիպակներ, պատմվածքներ, իրապատումներ/ |
2020 |
Նավասարդյան Գ. |
Ինձ պիոններ չնվիրես /վիպակ/ |
2019 |
Սաղաթելյան Ա. |
Կյանքի նյարդը /վեպ/ |
2020 |
Սամվելյան Ռ. |
Ռոդենի ձմեռը /պատմվածքների և էսսեների ժողովածու/ |
2019 |
Նիազյան Ա. |
Բռնիր ձեռքս. ես վախենում եմ /պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ/ |
2020 |
Սևադա Սյունե |
Կախվածություն /պատմվածքներ/ |
2019 |
Բոյն Ջ. |
Զոլավոր գիշերազգեստով տղան /վիպակ/ |
2019 |
Դեմիրճյան Դ. |
Պույպույ մուկիկը /բանաստեղծություն/ |
2015 |
Տոլստոյ Ա. |
Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները |
2018 |
|
Մանկական Աստվածաշունչ |
2018 |
Կոելյու Պ. |
Վերոնիկան ուզում է մեռնել /վեպ/ |
2016 |
Հոսեյնի Խ. |
Օդապարուկ թռցնողը /վեպ/ |
2017 |
Մարկ Արեն |
Սուրբ ծննդյան հրեշտակը /վիպակ/ |
2020 |
Մենսոն Մ. |
Թքել ենք բոլորս: Հույսը չկորցնելու նուրբ արվեստը |
2020 |
Օսթին Ջ. |
Հպարտություն և նախապաշարմունք /վեպ/ |
2020 |
Նապոլեոն Հիլլ |
Մտածիր և հարստացիր /հոգեբանական / |
2020 |
Ազնավուր Շառլ |
Վերջին դուռը /հայ-ֆրանսիական բեսթսելլեր/ |
2020 |
Գոուլման Դ. |
Հուզական ինտելեկտ: Ինչու է այն երբեմն ավելի կարևոր, քան IQ-ն |
2020 |
Մեկնաբանություն