ԱՅՍ ԳԻՐՔՆ ԱՐԺԵ ԿԱՐԴԱԼ

Գերմանացի իննամյա տղան՝ Բրունոն և հրեա իննամյա տղան՝ Շմուելը, մեկ տարի շարունակ սրտառուչ ընկերություն արեցին փշալարերի հակառակ կողմերում․․․ Գաղտնի, բոլորից ծածուկ։ Մենք՝ ընթերցողներս, հետևում էինք նրանց, սիրում, քանի որ ազնիվ էին, խելացի։ Բրունոն գերիների ճամբարի պարետի միակ որդին էր։ Եվ մի չարագուշակ օր․․․

Իռլանդացի տաղանդավոր գրող Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակը, որը ընթերցվում է հետաքրքրությամբ, կարծեք թե փոքրիկ տղայի ու նրա ընտանիքի մասին է, սակայն էջ առ էջ, իննամյա տղայի ընկալումների պատկերմամբ, պատմվում է նացիստական Գերմանիայի կողմից իրականացված հակահրեական դաժանագույն քաղաքականության մասին։ ԸՆթերցողին խորհուրդ եմ տալիս գրքի վերջին երկու գլուխները ընթերցել միայն օրվա ընթացքում և ոչ՝ երեկոյան, որովհետև սպանիչ վերջաբանը ցնցող է և գիշերը ոչ թե հանգստաբեր քունը կայցելի, այլ՝ տանջող տառապանքը․․․ Եվ դեռ հետագա օրերին․․․ Չնայած՝, հեղինակը լավատեսությամբ է ավարտում վիպակը․ «Սա է ողջ պատմությունը Բրունոյի ու իր ընտանիքի մասին։ Իհարկե, այս ամենը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, և նման բան այլևս երբեք չի կրկնվի։ Համենայն դեպս՝ ո՛չ մեր օրերում և ո՛չ էլ առաջիկա դարերում»։

Աշխատանքային ժամ
  • Երկուշաբթի - ուրբաթ
    11.00 - 18.00
  • Շաբաթ - կիրակի
    11.00 - 17.00
 
Ամենաշատ ընթերցվածը վերջին 10 օրում

Մեկնաբանություն

news_details